Կենտրոնի առաքելությունը

Մեր պատմությունը

Թարգմանությունների կենտրոնը հիմնադրվել է 2008 թվականի փետրվարի 22-ին՝ ՀՀ կառավարության որոշմամբ։ Մեր հիմնական նպատակն է եղել ապահովել պետական նշանակության փաստաթղթերի և իրավական ակտերի թարգմանության բարձր որակը, միասնականությունն ու հետևողականությունը։

Հիմնադրման նպատակները

Կենտրոնի ստեղծումը պայմանավորված էր մի շարք ռազմավարական գործոններով.

  • Օրենսդրական բարեփոխումների իրականացում,
  • Միջազգային համագործակցության ընդլայնում և ինտեգրում համաշխարհային շուկային,
  • ՀՀ օրենսդրությունը միջազգային լեզուներով հասանելի դարձնելու անհրաժեշտություն։

Զարգացման ուղին

  • 2008թ. – Գործունեության մեկնարկ՝ հիմնված միջազգային լավագույն փորձի և որակի ապահովման խիստ մեխանիզմների վրա։ Սկզբնական շրջանում իրականացվել են հիմնականում հայերեն-անգլերեն իրավական թարգմանություններ (ՀՀ և ԵՄ ակտեր)։
  • 2010թ. – Կանոնադրական փոփոխություններ, որոնք էապես ընդլայնեցին թարգմանվող փաստաթղթերի շրջանակը՝ ներառելով նաև հայերեն-ռուսերեն ուղղությունը։

Մեր օրերը

Այսօր Թարգմանությունների կենտրոնը պետական մասնագիտացված կառույց է, որն ապահովում է ՀՀ, ԵՏՄ և ԵՄ կարևորագույն փաստաթղթերի, այդ թվում՝ իրավական ակտերի, ազգային զեկույցների և դատական փաստաթղթերի պաշտոնական թարգմանությունը։

Մենք շարունակում ենք նպաստել Հայաստանի իրավական համակարգի միջազգային հասանելիությանն ու ճանաչելիությանը՝ երաշխավորելով թարգմանությունների բարձր մասնագիտական մակարդակը։