Գործարկվել է Թարգմանությունների կենտրոնի նոր պաշտոնական կայքը
հուլիս 17, 2026
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ գործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության «Թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի նոր պաշտոնական կայքը։
Նոր կայքը ստեղծվել է՝ ապահովելու կենտրոնի գործունեության առավել բաց, հասանելի և ժամանակակից ներկայացումը, ինչպես նաև օգտատերերին տրամադրելու անհրաժեշտ տեղեկատվությունն ավելի հարմար և արագ եղանակով։
Կայքում ներկայացված են Թարգմանությունների կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող թարգմանությունները, օգտակար մասնագիտական նյութերը, թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարությունները, հաճախակի տրվող հարցերը, ինչպես նաև կենտրոնի նորություններն ու այլ կարևոր տեղեկություններ։
Կայքի միջոցով հնարավոր է նաև ծանոթանալ կենտրոնի պատմությանը, կառուցվածքին, ներքին իրավական ակտերին և գործունեությանը վերաբերող այլ տեղեկություններին։
Շարունակաբար աշխատելու ենք կայքի բովանդակության համալրման և կատարելագործման ուղղությամբ՝ այն դարձնելով առավել օգտակար և հարմարավետ մեր շահառուների, գործընկերների և բոլոր հետաքրքրված անձանց համար։
Բարի գալուստ Թարգմանությունների կենտրոնի նոր պաշտոնական կայք։